1556 դիտում
23:52 06-11-2019
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և մարտահրավերների վերաբերյալ:
Երկու պետությունների պաշտպանության նախարարները կարևորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության զարգացումը, պայմանավորվածություն են ձեռք բերել պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու և մի շարք նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1177 դիտում
11:36 25-04-2019
Մոսկվայում Դավիթ Տոնոյանը հանդիպել է Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովի հետ
Այս բաժնից
277 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
433 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
367 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ