211652_close_icon
views-count3349 դիտում article-date 23:41 06-11-2019

Մատենադարանի և Վրաստանի ձեռագրերի կենտրոնի ստորագրած հուշագիրը հեռանկարներ կբացի գիտնականների առաջ

Մաշտոցյան Մատենադարանի և Վրաստանի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի միջև ստորագրված հուշագիրը հնարավորություն կընձեռի իրականացնել համատեղ գիտակրթական և մշակութային ծրագրեր, մասնագետների փոխանակում, համատեղ ուսումնասիրություններ, հրատարակություններ, ցուցահանդեսներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կողմերը հուշագիրը ստորագրեցին նոյեմբերի 6-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում:

Նմանատիպ նյութեր