1659 դիտում
20:24 06-11-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին և «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին և «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս օրերին «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունն իր գլխավորությամբ պաշտոնական այցով գտնվում է Երևանում: Նախատեսված են աշխատանքային հանդիպումներ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ բոլոր խմբակցությունների հետ:
«Քիչ առաջ ավարտվեց մեր առաջին հանդիպումը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Քննարկել ենք հարցերի լայն շրջանակ: Հանդիպումը շատ արդյունավետ եմ որակում: Պարոն Միրզոյանը միջկուսակցական և միջխորհրդարանական մակարդակներում աջակցելու պատրաստակամություն է հայտնել, որպեսզի համատեղ աշխատանքների մակարդակը նոր որակական փուլ թևակոխի: Փոխադարձ համաձայություն ենք ձեռք բերել այս ձևաչափով շփումները շարունակելու վերաբերյալ:
Ի դեպ, տեղին եմ համարում նշել, որ այս հանդիպումները մեր քաղաքական տարեգրության մեջ նոր էջ են բացում: ՀՀ իշխանությունները, առաջին անգամ ընդունելով Արցախի առաջատար քաղաքական ուժի ներկայացուցիչներին, համագործակցության հիմքում նոր մակարդակի վրա են դնում Արցախի սուբյեկտայնությունն ու ինքնիշխանությունը: Մյուս հանդիպումներին կանդրադառնամ հաջորդիվ»,- գրել է Ա. Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
877 դիտում
18:26 17-02-2023
Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամներին
1038 դիտում
12:32 04-05-2022
Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամների հետ
994 դիտում
21:28 15-02-2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հետ
Այս բաժնից
574 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
499 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
499 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը