211652_close_icon
views-count307350 դիտում article-date 15:25 06-11-2019

Երևանում՝ Թբիլիսյան խճուղում ՝ Շամպայն գինիների գործարանի մոտ, բախվել են մի քանի մեքենաներով բարձված 2 քարշակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 14:50-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի՝ ժողովրդին հայտնի շամպայնի շշի դիմաց, բախվել են վրացական համարանիշներով 2 քարշակ, որոնց վրա բարձված են եղել Հայաստան ներմուծվող մեծ թվով ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից վթարի վայր են ժամանում ՃՈ ծառայողները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր