հիմնական կայք
Լրահոս

5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի հարավում

5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի հարավում Նոյեմբերի 6-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի հարավի Խորմոզգանի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնը:


Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 11:40-ին Բենդեր Համիր քաղաքից 56 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը 16 կիլոմետր խորության վրա Էր:

Այս պահի դրությամբ ավերածությունների եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք