հիմնական կայք
Լրահոս

Սանկտ Պետերբուրգում 2 հայեր վերակենդանացման բաժանմունքում են հայտնվել վերելակի հորն ընկնելու հետևանքով

Սանկտ Պետերբուրգում 2 հայեր վերակենդանացման բաժանմունքում են հայտնվել վերելակի հորն ընկնելու հետևանքով Նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի Նեւսկու շրջանի №18 ծննդատանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս պոկվել է վերելակի ճոպանը, որի հետեւանքով երկու բանվորներ ընկել են հորը, գրում է News.am-ը:


«Շինարարական եւ վերելակի սարքավորումների փոխարինման աշխատանքներ կատարելու ժամանակ ճոպանը պոկվել է, որից հետո վերելակի խցիկը, որի մեջ 2 բանվորներ էին, ցած է ընկել, ինչի հետւանքով նրանց առողջությանը ծանր վնասվածք է պատճառվել»,- հայտնում է Սանկտ Պետերբուրգի գծով Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ֆոնտանկան»:

Երկու տուժածները ծագումով Հայաստանից են: Նրանցից մեկը 28 տարեկան է, մյուսը՝ 35: Տուժածների վիճակը ծանր է, ունեն բազմաթիվ բաց եւ փակ կոտրվածքներ, ներքին օրգանների սալջարդեր. 28-ամյա բանվորին բժիշկները տեղափոխել են շոկային վերակենդանացման բաժանմունք:

Քննչական կոմիտեն տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցել «Շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով: Միջոցառումներ են անցկացվում տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք