2206 դիտում
22:06 05-11-2019
Սանկտ Պետերբուրգում ծննդատան վերելակի ընկնելու հետևանքով 2 հայ ընկել է հորանը. նրանց վիճակը ծանր է
Սանկտ Պետերբուրգում գործող թիվ 18 ծննդատանն արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է fontanka.ru կայքը, վերանորոգման ժամանակ 2 աշխատող ընկել է վերելակի հորանը: Կայքի փոխանցմամբ՝ տուժածները ՀՀ քաղաքացիներ են, մեկը՝ 28 տարեկան, մյուսը՝ 35: Նրանց վիճակը գնահատվում է ծանր. ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ:
28-ամյա տղամարդուն բժիշկները տեղափոխել են վերակենդանացման բաժին:
Նախնական տեղեկություններով՝ վերելակի ընկնելու պատճառը ճոպանի կտրվելն է: Հայտնի է դարձել նաև, որ վերելակն ընկել է 4-րդ հարկից:
Պետերբուրգի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտման մասին հոդվածով:
Նմանատիպ նյութեր
9440 դիտում
11:32 06-11-2019
Սանկտ Պետերբուրգում 2 հայեր վերակենդանացման բաժանմունքում են հայտնվել վերելակի հորն ընկնելու հետևանքով
Այս բաժնից
553 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
466 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
394 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ