հիմնական կայք
Լրահոս

ՀՀ արտգործնախարարը Շվեդիայում մասնակցում է ԱլԳ տասնամյակին նվիրված դասախոսությանը

ՀՀ արտգործնախարարը Շվեդիայում մասնակցում է ԱլԳ տասնամյակին նվիրված դասախոսությանը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում մասնակցում է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիտայկոյի հետ միասին մասնակցում է Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ԱլԳ տասնամյակին նվիրված դասախոսությանը, որը կրում էր «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագիրը: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և ԵՄ հետ հարաբերությունների հեռանկարները»,- գրել է Նաղդալյանը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք