4692 դիտում
19:31 05-11-2019
Վենետիկում տպագրված Աստվածաշունչը Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքից Չինաստան է հասել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վենետիկում տպագրված Աստվածաշունչը Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքից Չինաստան է հասել: Գործարար Սպարտակ Մանուկյանի նախաձեռնությամբ Չինաստանի Մանջուրիա քաղաքի մոտ գտնվող Ջալայնոր շրջանի պետական թանգարանում բացվել է հայկական ցուցանմուշների սրահ: Ներկայացված են ազգային հանդերձանքը, գյուղատնտեսական ու երաժշտական գործիքները:
Թանգարանի մի հատվածում տեղ է գտել Աստվածաշունչը: Այն Մանուկյանների հայրական տնից՝ Պեմզաշենից է Չինաստան տեղափոխվել: Գործարարը ծնունդով Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքից է: Սպարտակ Մանուկյանը 10 տարի առաջ է ամուսնացել չինուհի Խան Լիինի հետ: Ամուսինները դստերը Հայաստան են անվանել:
Չինաստանի պետական թանգարանի հայկական միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի ղեկավարը, Չիտայի հայ համայնքի ղեկավարն ու համայնքի ներկայացուցիչները, Չինաստանի մի քանի թանգարանների տնօրեններ: Հնչել է հայկական երաժշտությունը, ներկայացվել ազգային պարը: Չիտայաբնակ 13-ամյա դհոլահար Մանվելի կատարմամբ «Արցախ» երաժշտությունը հուզել է չինացիներին: Պեմզաշեն համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը միջոցառման ընթացքում խոսել է հայ-չինական հարաբերությունների մասին՝ նշելով, որ երկու ժողովուրդները հաջողությամբ համագործակցել են դեռ Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանում: «Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ մեզ համար պատմական պահ է: Չինական թանգարանում հայկական ցուցասրահի բացումը կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանը»:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ չինական կողմը Սպարտակ Մանուկյանին հողատարածք է հատկացնելու: Գործարարը որոշել է Արթիկի տուֆով եկեղեցի կառուցել:
[b]ՆԱԶԵԼԻ ԷԼԲԱԿՅԱՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
20558 դիտում
21:23 27-06-2017
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում պահվում են Վենետիկում տպագրված հնատիպ գրքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6598 դիտում
18:14 18-03-2015
Ավտովթար Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց
Այս բաժնից
562 դիտում
22:55 18-04-2024
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել
427 դիտում
21:20 18-04-2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունել է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը