211652_close_icon
views-count119517 դիտում article-date 17:52 05-11-2019

Արտակարգ դեպք Երևանում. միջին տարիքի տղամարդը «Հաղթանակ» կամրջից իրեն ցած է նետել, ոստիկանը, վտանգելով իր կյանքը, փորձել է նրան փրկել և վրաերթի է ենթարկվել. օպերատիվ են գործել բժիշկները.. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի «Հաղթանակ» կամրջից իրեն ցած է նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, և տեղում բժիշկները ճիշտ ու տիտանական աշխատանքի արդյունքում կարողացել են 20-25 տարեկան տղամարդուն կոմայից դուրս բերել, որից հետո բժիշկների հսկողությամբ նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այդ քաղաքացին, երբ իրեն ցած է նետել, նրան փորձել են կամրջի վտանգավոր եզրագծից անվտանգ վայր տեղափոխել նշված հատվածում ծառայություն կատարող ոստիկանության Մալաթիայի բաժնի ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ոստիկաններ Պետրոս Պապիկյանն ու Արման Սիրեյանը, սակայն, քանի որ ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, ավտոմեքենաների արանքներով փորձել են մոտենալ այդ տղամարդուն, Պ. Պապիկյանը վրաերթի է ենթարկվել Ford Transit մակնիշի 894 AO 61 համարանիշի ավտոմեքենայի կողմից։ Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում, նրան էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տեղում պարզվել է, որ տղամարդը, որտեղից իրեն ցած է նետել, Կենտրոն վարչական շրջանի տարածք է, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հակոբյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է կամրջից ցած նետված տղամարդու ինքնությունը։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ վրաերթի փաստով դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Իսկ փաստի առթիվ էլ ՃՈ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [b]***[/b] [b]18։20 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ կամրջից իրեն նետած տղամարդը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացավ։[/b] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր