211652_close_icon
views-count143279 դիտում article-date 16:26 05-11-2019

Ավտովթար Արարատի մարզում. BMW X6–ի վթարից հետո ավտոմեքենայի վրայից հանել են համարանիշներն ու փորձել ավտոմեքենան դեպքի վայրից հեռացնել. օպերատիվ են գործել տեղի ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը նույն սպայական գումարտակի 2-րդ դասակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի մուտքի մոտ BMW X6 մակնիշի 10 GL 007 համարանիշի ավտոմեքենայով վթար է տեղի ունեցել և վարորդը, սպասելով ճանապարհային ոստիկասնների ժամանմանը, դեպքի վայր է կանչել քարշակ ավտոմեքենա, որպեսզի այն տեղափոխի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տվյալներին ժամանակին արձագանքել են ՃՈ ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, ովքեր հայտնաբերել են ավտոմեքենան, որի վրայից հանել էին համարանիշները: Դասակի հրամանատարն ու ՃՈ ծառայողները հայտնաբերել են համարանիշները և վարորդը այն փակցրել է նորից ավտոմեքենային: Պարզվել է նաև, որ վթարի հետևանքով տուժածներ չկան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր