հիմնական կայք
Լրահոս

Ավստրալիացի արագավազորդը չի կարողացել կոկաինը ձեռքին փախչել ոստիկանությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավստրալիացի արագավազորդը չի կարողացել կոկաինը ձեռքին փախչել ոստիկանությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ 400 մետր վազքատարածությունում Օլիմպիական խաղերի մասնակից, ավստրալիացի արագավազորդ Ջոել Միլբերնը՝ կարճատև հետապնդումից հետո Սիդնեյի ոստիկանության կողմից ձերբակալվել է թմրանյութ պահելու համար:


Մարզիկը գիշերային ակումբից դուրս գալուց հետո գրավել է ոստիկանների ուշադրությունը: Վազորդը փորձել է փախչել, սակայն բռնվել է: Նրան նաև չի հաջողվել ձերբազատվել կոկաինի փաթեթից:

Տեղի լրատվամիջոցները կատակով գրել են, որ վազքի մրցույթում հաղթել են ոստիկանության տեղի Strike Force Northrop բաժանմունքի դետեկտիվները:

Ջոել Միլբերնին մեղադրանք են ներկայացրել թմրանյութ պահելու, ոստիկաններին դիմադրելու և նախաքննությանը խոչընդոտելու հոդվածներով: Նրա փաստաբանը հայտարարել է, որ մարզիկը պատրաստ է խոստովանել իր մեղքը առաջիկա դատական նիստում:

33-ամյա Միլբերնը Պեկինի և Լոնդոնի Օլիմպիադաների մասնակից է, ինչպես նաև 2010թ. Դելիում Համագործակցության խաղերի հաղթող փոխանցումավազքում:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք