հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Լուսաբաց» ռեստորանի դիմաց Mercedes-ը բախվել է կայանված Ford Transit-ին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Լուսաբաց»  ռեստորանի դիմաց Mercedes-ը բախվել է կայանված Ford Transit-ին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 TM 727 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում գործող «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող Ford Transit մակնիշի 32 LO 084 համարանիշի ավտոմեքենային:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Mercedes-ն էլ բախման հետևանքով գլխիվայր շրջվել է:

Օպերատիվորեն դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք