հիմնական կայք
Լրահոս

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Հարավային Կորեայում կայանալիք աշխարհի առաջնության մրցումներին կգործուղի 11 մարզիկի

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Հարավային Կորեայում կայանալիք  աշխարհի առաջնության մրցումներին կգործուղի 11 մարզիկի Նոյեմբերի 8-ից 10-ը հարավկորեական Չհոնջու /Cheongju/ քաղաքի "Sukwoo Culture Gym" մարզապալատում կանցակացվի Սամբոյի 2019թ. աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն երկրագնդի ուժեղագույն մարզիկները՝ տիրանալու համար 27 հավաքածու մեդալներին՝ տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի 9-ական քաշային կարգերում:


Սամբոյի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է նաև 216000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի մասին, որը կբաշխվի ըստ վաստակած մեդալների. ոսկե՝ 3000, արծաթե՝ 2000, բրոնզե՝ 1500 ԱՄՆ դոլար:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տարվա կարևորագույն մրցումներին գործուղում է 11 մարզիկի, որոնց ներկայացնում ենք ստորև, ըստ մրցելույթների հերթականության և քաշային կարգերի:

Նոյեմբերի 8-ին մրցագորգ կմտնեն մարզական սամբոյի տղամարդկանց 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը, 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը և 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը: Նույն օրը մեդալի համար կպայքարի նաև մարտական սամբոն ներկայացնող 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը:

Նոյեմբերի 9-ին մրցագորգում կտեսնենք մեր միակ կին ներկայացուցչին՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանին և մարզական սամբոյից Գրիգոր Մխիթարյանին /57 կգ/, Արսեն Ղազարյանին /74 կգ/, Էդիկ Պետրոսյանին /100 կգ/:

Նոյեմբերի 10-ի մրցելույթներում ՀՀ պատիվը կպահեն մարզական սամբոյից՝ Մաքսիմ Մանուկյանը /62 կգ/, Դավիթ Գրիգորյանը /82 կգ/ և մարտական սամբոյից Ջոն Բալայանը /52 կգ/:

Հարավային Կորեա են մեկնում նաև հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանն ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք