211652_close_icon
views-count99090 դիտում article-date 10:02 05-11-2019

Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին Աշտարակի քաղաքապետարանի 2 աշխատակցին մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 4-ին, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, այնուհետև համադրելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության՝ վարչության պետ Վահան Աղգաշյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերիյ Բաղյանի, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հայտնաբերել են նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Աշտարակի քաղաքապետարանի «Բարեկարգում» ՀՈՒԱԿ –ի տարաբանվորներին վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդին և նրա ավտոմեքենան: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վրաերթ կատարողը Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ, 42-այա Մայյիս Ադամյանն է և բաժանվելով մի քանի խմբերի, գնացել են նրա հավանական գտնվելու վայրեր, այնուհետև Մ. Ադամյանի հետ տանելով բացատրական աշխատանքներ, վերջինս մեղայականով ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին: Ֆոտոլլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև տեղում մահացածի և հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը, ով ժամեր անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացավ: Տեղում մահացածը՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 44-ամյա Թաթուլ Սուքիասյանն էր, իսկ հիվանդանոցում մահացածը՝ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի բնակիչ, 27-ամյա Նաիրիկ Փանոսյանն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Ադամյանը ՀԿԳ ավագ քննիչ Կ. Կարապետյանի որոշմամբ ձերբակալվել է, ավտոմեքենան էլ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երեկ դեպքի վայրում հավաքված մեծ թվով քաղաքացիներ ասում էին, թե հույս էլ չունեին, որ հանցագործությունը կբացահայտվի և կատարողը կհայտնաբերվի, քանի որ, ըստ իրենց «դատողությունների»՝ հանցանքի վայրում ոչ ականատեսներ են եղել, ոչ էլ ինչ-որ հետքեր, մինչդեռ Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները մեկ ժամ անց արդեն դեպքի վայրում հայտնաբերել էին ավտոմեքենայի կոտրված մասեր, ինչը կասկած էր հարուցել իրավապահների մոտ, որ հնարավոր է՝ մեքենան Mercedes մակնիշի է եղել ու մարզի ոստիկանապետի ու քննչականի պետի հանձնարարականներով ոստիկաններն ու քննիչները սկսեցին «սանրել» մի քանի կասկածելի գյուղեր, ինչի արդյունքում էլ ժամերի ընթացքում Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները ապացուցեցին, որ հնարավոր է՝ հանցագործությունը տաք-տաք բացահայտել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/04/1139612/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, մեկին էլ օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերիյ Բաղյանը և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրի զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական վարչության պետ Ս. Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և ՀԿԳ ավագ քննիչ Կ. Կարապետյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածի, վիրավորի ինքնությունը և ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզելու և վրաերթ կատարած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: [b]2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած, Արագածոտնի մարզի ոստիկանների ու քննիչների կողմից հայտնաբերված, 42-ամյա Մայիս Ադամյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0977976001572936120483448.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր