211652_close_icon
views-count2871 դիտում article-date 23:47 04-11-2019

Էրդողանի այցելությունը ԱՄՆ հնարավոր է՝ հետաձգվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ծրագրած այցելությունը Միացյալ Նահանգներ, որը նախատեսված էր հաջորդ շաբաթ, հնարավոր է, որ հետաձգվի: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ դա արվում է՝ ի նշան բողոքի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ: Էրդողանը Վաշինգտոնում պետք է լիներ նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, սակայն նախորդ շաբաթ հայտարարել է, որ քվեարկությունը հարցականի տակ է դնում հետագա նախագծերը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Նմանատիպ նյութեր