հիմնական կայք
Լրահոս

«Հայկական Տիեզերք» գորգը գնվել է 30,000 ԱՄՆ դոլարով, Սերժ Թանկյանի կիթառը վաճառվել է 7,500 ԱՄՆ դոլար, իսկ Վարպետ Ջիվան Գասպարյանի դուդուկը՝ 3,500 ԱՄՆ դոլար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հայկական Տիեզերք» գորգը գնվել է 30,000 ԱՄՆ դոլարով, Սերժ Թանկյանի կիթառը վաճառվել է 7,500 ԱՄՆ դոլար, իսկ Վարպետ Ջիվան Գասպարյանի դուդուկը՝ 3,500 ԱՄՆ դոլար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ավարտվեց Կալիֆորնիայում կազմակերպված բարեգործական միջոցառումը, որի ամբողջ հասույթը ուղղվելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում Հերոսների սրճարանի և ուսումնական կենտրոնի կառուցմանը։


Բարեգործական ճաշին մասնակցել են 500-ից ավելի հայեր, ներկա է եղել երգիչ Ձախ Հարութը, Արտաշ Ասատրյանը և այլ հայտնի ամերիկահայեր։

Միջոցառման ընթացքում աճուրդ է կազմակերպվել և միայն աճուրդից հավաքվել է մոտ 66,000 ԱՄՆ դոլար։

Ամերիկահայերից մեկը «Հայկական Տիեզերք» գորգը գնել է 30,000 ԱՄՆ դոլարով, Սերժ Թանկյանի կիթառը վաճառվել է 7,500 ԱՄՆ դոլար, իսկ Վարպետ Ջիվան Գասպարյանի դուդուկը՝ 3,500 ԱՄՆ դոլար, եղել են նաև նվիրատվություններ՝ 25,000 ԱՄՆ դոլարի չափով։

Եվ սա դեռ ամենը չէ, ներկա պահին ամփոփվում են նաև միջոցառման ընթացքում հավաքված այլ նվիրատվությունները, որի մասին կիրազեկենք քիչ ավելի ուշ, ըստ տեղեկությունների ընդհանուր գումարը 200,000 ԱՄՆ դոլարի կարգի է հասնում:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք