հիմնական կայք
Լրահոս

Արտակարգ իրավիճակ՝ Էրեբունի օդանավակայանում. կրակ է բռնկվել անգարի տանիքում. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 10 մարտական հաշվարկով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտակարգ իրավիճակ՝ Էրեբունի օդանավակայանում. կրակ է բռնկվել անգարի տանիքում. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 10 մարտական հաշվարկով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի օդանավակայանում այրվում է անգարի տանիք:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ, 1 ջրատար ավտոմեքենա, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք