211652_close_icon
views-count1376 դիտում article-date 18:35 04-11-2019

Հայկ Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Դիեպ Շումեյքերի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Քննչական կոմիտեում հյուրընկալվելու նախաձեռնության համար՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների միջև տարիներ ի վեր ձևավորված փոխվստահելի և գործընկերական հարաբերությունները: «Քննչական կոմիտեի գործունեության ամբողջ ընթացքում մենք զգացել ենք ԱՄՆ գործընկերների անվերապահ աջակցությունը, որի մասնավոր դրսևորումներից է Քննչական կոմիտեի վարույթում քննված կոնկրետ քրեական գործերով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից ցուցաբերված պատշաճ իրավական օգնությունը, ինչի արդյունքում հնարավոր եղավ բացահայտել մի շարք հանցագործություններ»,- ասաց Հայկ Գրիգորյանը: ՔԿ նախագահը կարևորեց նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հրավերով Վաշինգտոնում տեղակայված ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի կենտրոնական գրասենյակ իրականացված Քննչական կոմիտեի ծառայողների աշխատանքային այցերը, որոնց ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել՝ կոմիտեի ծառայողների վերապատրաստումներն ԱՄՆ-ում կազմակերպելու գործընթացի առնչությամբ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի Իրավական կցորդ Դիեպ Շումեյքերն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ընդունելության համար: Դիեպ Շումեյքերը վստահեցրեց, որ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի փոխգործակցությունն առաջիկայում կունենա զարգացման էլ ավելի լայն հեռանկարներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր