211652_close_icon
views-count1643 դիտում article-date 18:02 04-11-2019

Եվրամիությունն աջակցում է ՀՀ դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը. ԵՄ դեսպան

Եվրոպական միությունը ոչ միայն շահագրգռված է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների իրականացմամբ, այլև աջակցում է դրանց։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Գյումրիում կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան, պատվիրակության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինը։ «Եվրոպական միությունը Հայաստանում շատ սերտ կոնտակտի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ ու շահագրգռված է աջակցելու ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգի իրականացման գործում և կայուն ժողովրդավարական զարգացումներին։ Այդ պատճառով էլ Եվրոպական Միությունը աջակցում է դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը, և Բրյուսելի գլխամասում մեր հաստատությունները շատ սերտ կապի մեջ են ՀՀ կառավարության հետ»,- նշեց նա; Դեսպանը հավելեց, որ Եվրամիությունը շատ սերտորեն և ուշադրությամբ հետևում է դատական համակարգի ներքին բարեփոխումներին ուղղված զարգացումներին և դատական գործերի քննությանը, բայց չի տրամադրում մեկնաբանություն այդ գործերի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր