211652_close_icon
views-count191041 դիտում article-date 17:40 04-11-2019

Խոշոր ավտովթար Երևանի Հրազդանի կիրճում. 22-ամյա վարորդը թափառող շներին չհարվածելու համար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել Հրազդան գետում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Էմիլ Թ-ն իր վարած Toyota Corolla մակնիշի 07 NA 707 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Հրազդան գետում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Երևանի ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքված ականատեսներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մի քանի թափառող շները, քանի որ վարորդը շներին չհարվածելու համար փորձել է խույս տալ, սակայն, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, հայտնվել է գետում։ Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ հատուկ ճոպանների միջոցով դուրս բերվեց գետից և տեղափոխվեց անվտանգ վայր։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր