211652_close_icon
views-count2436 դիտում article-date 10:58 04-11-2019

Ի՞նչ երաշխիք ուներ կառավարությունը, որ սորոսական ՀԿ-ները Արցախում հակապետական գործունեություն չեն ծավալի. «Իմ Ձայնը» ՀԿ

Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար երկու կազմակերպության կառավարության կողմից դրամական միջոցներ հատկացնելու հարցը երկար ժամանակ քննարկման առարկա էր, սակայն բազմաթիվ հարցեր այդպես էլ պատասխան չստացան: Պատասխան չստացավ առաջին և կարևոր հարցը. ի՞նչ ստվերային պարտավորությունների արդյունքում էր ՀՀ կառավարությունը ֆինանսավորել Սորոսի ֆոնդի ուղիղ ազդեցության տակ գտնվող ՀԿ-ների դիտորդական առաքելությունը Արցախում։ Առավել ևս, որ բաց և թափանցիկ գործունեության կարգախոսով իշխանության եկած կառավարությունը գնաց փակ ընտրության ճանապարհով, ինչո՞ւ առանց մրցույթի, ինչո՞ւ հենց այս կազմակերպությունները։ Առանց մրցույթի վերոնշյալ կազմակերպություններին ընտրելը կարող է նշանակել, որ ընտրողը՝ կառավարությունը, կոնկրետ խնդիրներ էր դրել նրանց առաջ, որոնք չհրապարակվեցին: Ի՞նչ երաշխիքներ ուներ կառավարությունը, որ այդ ՀԿ-ները Արցախում չեն իրականացնի հակապետական գործունեություն։ Ցանկալի կլիներ մտածել, որ ՀՀ կառավարությունն այս կազմակերպություններին ֆինանսավորելով և գործուղելով Արցախ, վստահ էր, որ ամբողջովին տիրապետելու է իրավիճակին։ Իսկ եթե ո՞չ։ Արդյո՞ք հենց դա չէր նրանց Արցախ գործուղելու և պետության կողմից ֆինանսավորելու իրական նպատակը։ Այս բոլոր մտահոգությունները պայմանավորված են առաջիկայում Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտություններին փակ ընտրությամբ Արցախ հերթական սորոսական կազմակերպությունների գործուղման վտանգով: Այս պարագայում միակ լուծումը կլինի մտահոգ հասարակական կազմակերպությունների միավորումը՝ հայտ ներկայացնել եւ իրականացնել դիտորդական առաքելություն Արցախում 2020թ. կայանալիք ընտրություններում՝ Արցախի օրենսդրությանը համապատասխան, տեղի իշխանությունների համաձայնությամբ։ Սա աշխատանք է, որը պետք է անել։ Հանրային դաշտում կան բազմաթիվ ակտիվ հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպանական խմբեր, որոնք կարող են հայտ ներկայացնել և մասնակիցը դառնալ կարևոր գործի։ Ի դեպ, Արցախի իշխանություններն էլ նույնպես պետք է ավելի ակտիվ լինեն այս գործում, և կոնֆորմիզմը միշտ չէ, որ հասկացվում է։ Եթե կան մտահոգություններ, ապա պետք է գտնել խաղաղ, օրինական լուծումներ։ [b] Արման Պետրոսյան «Իմ Ձայնը» ՀԿ[/b]

Նմանատիպ նյութեր