211652_close_icon
views-count22704 դիտում article-date 23:34 03-11-2019

Պսկովի մոտ Hyundai-ն մխրճվել է բեռնատարի տակ. կա 2 զոհ, 3 վիրավոր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Պսկով քաղաքի մոտ տեղի ունեցած ավտոպատահարի արդյունքում զոհվել է 2 հոգի: Ողբերգությունը տեղի է ունեցել Պսկով-Սանկտ-Պետերբուրգ ավտոմայրուղում: Նախնական տեղեկություններով, Hyundai ավտոմեքենայի վարորդը շրջանցելու համար դուրս է եկել հանդիպակած գոտի, որտեղ էլ բախվել է DAF ծանրաքարշ բեռնատարին: Բախման արդյունքում մեքենայի վարորդը և նրա կողքին նստած կինը տեղում մահացել են: Մեքենայում նաև երեք երեխա է եղել, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից 8-ամյա աղջիկը գտնվում է ծանր վիճակում: Բեռնատարի վարորդը չի տուժել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր