հիմնական կայք
Լրահոս

Սթոլթենբերգը դեմ է արտահայտվել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սթոլթենբերգը դեմ է արտահայտվել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դեմ է արտահայտվել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչերին՝ նշելով, որ նա ալյանսի կարևոր դաշնակից է և իր անվտանգությունը ապահովելու օրինական շահեր ունի:


Սթոլթենբերգը նշել է, Իսլամական պետության դեմ պայքարում Թուրքիան վճռորոշ դեր է խաղացել: Բացի այդ, նրա խոսքերով, ոչ մի այլ դաշնակից այդ քանակի սիրիացի փախստական չի ընդունել՝ արդեն 3,6 մլն մարդ:

«ՆԱՏՕ-ի ոչ մի այլ անդամ այդքան չի տուժել ահաբեկիչներից, որքան՝ Թուրքիան», ասել է Սթոլթենբերգը:

Այդպիսով, գլխավոր քարտուղարը ընդդիմացել է արևմտյան քաղաքական շրջանակների և հակաթուրքական լոբբիստական խմբերի կոչերին՝ կասեցնել Թուրքիայի անդամությունը ՆԱՏՕ-ին կամ հեռացնել այլանսից՝ Անկարայի կողմից քրդական խմբավորումների դեմ Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական գործողության համար:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք