հիմնական կայք
Լրահոս

Ճապոնիայի վարչապետի օդանավում թռիչքի ժամանակ հրդեհ է բռնկվել

Ճապոնիայի վարչապետի օդանավում թռիչքի ժամանակ հրդեհ է բռնկվել Թաիլանդ թռչելու ժամանակ Ճապոնիայի կառավարական օդանավում, որում այդ պահին եղել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և կառավարության այլ անդամներ, ոչ խոշոր հրդեհ է բռնկվել։


Այդ մասին այսօր հայտնել է Kyodo գործակալությունը։

Վերջինի տվյալներով՝ հրդեհն առաջացել է ջեռոցում, որում այդ պահին կերակուր էին տաքացնում։ Այն անմիջապես մարվել է, տուժածներ չկան, օդանավն էլ շարունակել է թռիչքը դեպի Թաիլանդ։

Նոյեմբերի 2-ին Թալիանդի մայրաքաղաքում մեկնարկել է Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովը։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք