211652_close_icon
views-count11876 դիտում article-date 23:55 02-11-2019

Արխանգելսկի շրջանում տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և սպանել 6-ամյա երեխայի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ դեպք է պատահել Ռուսաստանի Արխանգելսկի շրջանի Նարյան-Մար քաղաքում, որը ալեկոծել է ամբողջ երկիրը: Հանգստի ժամին անսթափ վիճակում գտնվող տղամարդը դանակով ներխուժել է մանկապարտեզ և սպանել 6-ամյա տղայի: Մարդասպանին ձերբակալել են, վերջինս տեղի բնակիչ, 36-ամյա Դենիս Պոզդեևն է: Ըստ նախնական տեղեկությունները, տղամարդը մահացու հարված է հասցրել երեխային և վերջինս տեղում մահացել է: Հանցագործության շարժառիթները դեռ հայտնի չեն: Իրավապահ մարմինները հարուցել են քրեական գործ անչափահասի սպանության վերաբերյալ, ինչպես նաև քրեական գործ՝ ընդդեմ մանկապարտեզի անվտանգության ծառայողների՝ «անփութություն և անվտանգության անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու» մեղադրանքով: Ծառայողներից մեկը կալանավորվել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր