հիմնական կայք
Լրահոս

Գեղեցկության միջազգային մրցույթում Հնդկաստանի ներկայացուցիչը դարձել է «Միսս Կոսմո աշխարհ»

Գեղեցկության միջազգային մրցույթում Հնդկաստանի ներկայացուցիչը դարձել է «Միսս Կոսմո աշխարհ» Հնդկաստանի ներկայացուցիչ Սանդրա Սոմանը դարձել է գեղեցկության միջազգային «Միսս Կոսմո աշխարհ» 2019 (Miss CosmoWorld) մրցույթի հաղթող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


Մրցույթին, ընդհանուր առմամբ մասնակցել են 24 երկրի ներկայացուցիչներ: Ռուսաստանը մրցույթում ներկայացրել է 26-ամյա Իրինա Կվիտկոն:

Մրցույթի հաղթողը ստանում է դրամական պարգև, ճանապարհորդություն դեպի Իտալիա և նորաձևության ոլորտի մալազիական ընկերության հետ պայմանագիր կնքելու հնարավորություն:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք