5707 դիտում
20:42 01-11-2019
Շախմատի ԵԱ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվում է Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Այսօր կայացան 8-րդ տուրի հանդիպումները։
Այս տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը սկզբունքային մրցավեճում 2,5-1,5 հաղթեց Ադրբեջանի թիմին:
Միայն առաջին խաղատախտակում Մամեդյարով-Արոնյան պարտիան շատ արագ ավարտվեց ոչ-ոքի: Մնացած պարտիաներում թեժ և անզիջում պայքար ընթացավ:
Արդյունքում Գաբրիել Սարգսյանը կարողացավ դժվարին կացությունից դուրս գալ և ոչ-ոքի խաղալ Արկադի Նայդիչի հետ:
Հրանտ Մելքումյանն ունենալով շահած դիրք, սակայն չշարունակեց պայքարը հաղթանակի համար և ոչ-ոքի խաղաց, քանի որ Արման Փաշիկյանն արդեն հաղթանակ էր տարել Էլտաժ Սաֆարլիի նկատմամբ և հենց դա էլ ապահովեց մեր թիմի ընդհանուր հաղթանակը: Ամենահետաքրքիրն այն էր, որ մի պահ տեխնիկական սխալի պատճառով հաղթանակը գրանցվել էր Սաֆարլիի օգտին, բայց հետո սխալը ուղղվեց, արդարությունը «վերականգնվեց»:
Այս հաղթանակից հետո մեր տղամարդկանց հավաքականը 11 միավոր վաստակեց, բարելավեց դիրքերը և մոտեցավ առաջատարներին: Վաղը վերջին՝ 9-րդ տուրն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6587 դիտում
21:30 08-08-2022
Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
4150 դիտում
20:32 01-10-2018
Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին և դարձավ միանձնյա առաջատար
2246 դիտում
22:14 30-10-2019
Շախմատի ԵԱ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Սլովակիային
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը