211652_close_icon
views-count1837 դիտում article-date 20:11 01-11-2019

ՖԻԴԵ-ի աղյուսակ. Արոնյանը նորից լավագույն տասնյակում է

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի 100 լավագույն շախմատիստների նոր աղյուսակը: Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը առաջադիմել է 7 աստիճանով և նորից ընդգրկվել լավագույն տասնյակում: Այժմ նա 7-րդ հորիզոնականում է: Հայաստանի շախմատիստներից լավագույն 100 շախմատիստների ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանը՝ 47-րդ, և Հրանտ Մելքումյանը՝ 79-րդ: Ցանկը շարունակում է գլխավորել Մագնուս Կառլսենը:

Նմանատիպ նյութեր