211652_close_icon
views-count1544 դիտում article-date 20:05 01-11-2019

Սամվել Ղուլյանը նշանակվել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի փոխքաղաքապետ է նշանակվել Սամվել Ղուլյանը: Այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: «Քաղաքապետի հրամանով քաղաքապետի տեղակալ է նշանակվել` Սամվել Գրիգորիի Ղուլյանը»,- նշված է հայտարարությունում: 2008-2019թթ. Սամվել Ղուլյանը զբաղեցրել է Ստեփանակերտի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի և Քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժնի պետի պաշտոնները:

Նմանատիպ նյութեր