211652_close_icon
views-count2213 դիտում article-date 22:50 01-11-2019

Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը նոյեմբերի 1-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որին ներկա էր նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր