հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes-ն ու Volvo-ն, վերջինս կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes-ն ու Volvo-ն, վերջինս կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում բախվել են Mercedes մակնիշի 35 CF 156 համարանիշի եւ Volvo մակնիշի 01 VO 021 համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման արդյունքում Volvo-ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք