211652_close_icon
views-count39078 դիտում article-date 23:52 31-10-2019

Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրանցքը. կան տուժածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:26-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գարուշ Ֆ., ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա ջրանցքը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գարուշ Ֆ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի ԲԿ», իսկ ուղևոր Գևորգ Հ.-ն (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել է «Էրեբունի ԲԿ»: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ գազի բալոնի պարպվելը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր