211652_close_icon
views-count3715 դիտում article-date 21:55 31-10-2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է ալ-Բաղդադիի մահը և հայտնել իր նոր առաջնորդի անունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է տեղեկությունը, որ խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանվել է ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատների կողմից։ Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով իսլամիստների կողմից վերահսկվող լրատվական աղբյուրը, ահաբեկչական կազմակերպության նոր առաջնորդ է ընտրվել Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ Քուրայշին։ Հիշեցնենք, որ ալ-Բաղդադին, ով հանգստյան օրերին գտնվում էր Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված իր թաքստոցում, ամերիկյան ուժայինների կազմակերպած օպերացիայի ժամանակ թաքնվել է թունելում և մահապարտի գոտու օգնությամբ պայթեցրել իրեն և 2 երեխաների։

Նմանատիպ նյութեր