հիմնական կայք
Լրահոս

Շախմատի Եվրոպայի առաջնություն. Տղամարդիկ պարտվեցին, կանայք հաղթեցին

Շախմատի Եվրոպայի առաջնություն. Տղամարդիկ պարտվեցին, կանայք հաղթեցին Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1.5-2.5 հաշվով զիջեց Անգլիայի ընտրանուն և գործնականում զրկվեց մեդալների համար պայքարից:


Մրցաշարում իր երկրորդ պարտությունը կրեց Հայկ Մարտիրոսյանը: Մնացած 3 խաղատախտակի վրա խաղաղ դաշն կնքվեց:

Իսկ ահա Հայաստանի կանանց հավաքական հերթական հաղթանակը տարավ և մրցակիցն այս անգամ Սերբիայի ընտրանին էր` 2,5 - 1,5:Հայաստանի հավաքականից հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, պարտվեց Մարիա Գևորգյանը, ոչ-ոքի խաղաց Աննա Սարգսյանը:

Այս հաղթանակի շնորհիվ մեր կանանց թիմը վաստակեցին 10 միավոր և շարունակում է լավ հնարավորություններ պահպանել մրցանակային տեղերի համար:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք