211652_close_icon
views-count2397 դիտում article-date 16:43 31-10-2019

Մ23 Աշխարհի առաջնություն. Պայքարի են դուրս գալիս հունահռոմեական ոճի ըմբիշները

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս ստուգատեսում ևս ներկայացված է 9 մարզիկով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արման Վարդանյանը (82 կգ), Ալբերտ Եղիկյանը (87 կգ) և Դավիթ Հովասափյանը (130կգ)։ Ինչպես ազատ ոճում, այստեղ ևս մենք ներկայացուցիչ չենք ունենա միայն 97 կգ քաշային կարգում: Մեր երիտասարդ ըմբիշները մրցավայր են մեկնել հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնականար Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ: Մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 1-ից: Այսօր կայանալիք վիճակահանության արդյունքներով մեր մարզիկները կիմանան իրենց մրցակիցներին, հայտնում է Armsport.am-ը: Հիշեցնենք` ազատ ոճի Հայաստանի հավաքականն անմասն մնաց մեդալներից աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Նմանատիպ նյութեր