3738 դիտում
16:44 31-10-2019
Փայլան.«Այն, ինչ տեղի է ունեցել իմ տատի հետ, չի կարող լինել հնագետների հարցը»
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Էրդողանի քննադատությանը, որը վերաբերում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, գրում է[url=https://www.ermenihaber.am/am/news/2019/10/31/%D5%93%D5%A1%D5%B5%D5%AC%D5%A1%D5%B6-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D4%B7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6-%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/168304] Ermenihaber.am[/url]-ը:
Փայլանը գրառում է արդել Twitter միկրոբլոգում:
«Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ասաց. «Այս հարցը պատմաբանների գործն է: Այս հարցը հնագետների գործն է: Այս հարցին թող քաղաքական աստառ չտան»:
Պատմաբանները չեն կարող առերեսվել այն ցեղասպանության հետ, որը Թալեաթ փաշայի քաղաքական որոշմամբ է իրագործվել... Այն, ինչ տեղի է ունեցել իմ (հորական) տատի հետ չի կարող լինել հնագետների հարցը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ էր քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չէր մասնակցել քվեարկությանը:
Բանաձևի ընդունմանը կոշտ արձագանք էին տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և իշխանական վերնախավի այլ ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
6679 դիտում
18:55 23-08-2018
Փորձել են խաթարել հնագետների աշխատանքը. Հուշարձանների պահպանության ծառայության պարզաբանումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2753 դիտում
13:34 12-04-2019
«Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկման առարկա դարձնել Թուրքիայի խորհրդարանում». Կարո Փայլան
3869 դիտում
18:47 24-04-2020
Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերում և պիտի քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Կարո Փայլան
Այս բաժնից
298 դիտում
18:38 24-04-2024
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
358 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
310 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում