հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes G63-ն ու Mercedes S500–ը. 4 վիրավորների մեջ են ճարտարապետ Լևոն Իգիթյանն ու ապահովագրական ընկերության տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes G63-ն ու Mercedes S500–ը.  4 վիրավորների մեջ են ճարտարապետ Լևոն Իգիթյանն ու  ապահովագրական ընկերության տնօրենը.  ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 68-ամյա Արտավազդ Յախշիբեկյանի վարած Mercedes G63 մակնիշի 888 GG 86 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Վալենտին Խաչատրյանի վարած Mercedes Տ500 մակնիշի E 536 HK 196 RUS համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Խաչատրյանի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Կարեն Պետրոսյանը, Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Խաչատրյանը, վարորդներից Ա. Յախշիբեկյանը, նրա ուղևոր, Երևաի բնակիչ, 80-ամյա Լևոն Իգիթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ներսես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Յախշիբեկյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության տնօրեն, իսկ մյուս վիրավորը՝ հանրությանն հայտնի, Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանն է:

***

Քիչ առաջ SHAMSHYAN.com էին զանգահարել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից և հայտնեցին, որ Ա. Յախշիբեկյանը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության տնօրենը չէ, ինքն ընդհանրապես չի աշխատել և չի աշխատում «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում, իրենք նրան ճանաչում են որպես բրոկեր։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է «Նաիրի Ինշուրանս» ընկերության պարզաբանումը, սակայն հետևությունները պետք է անի Ա. Յախշիբեկյանը, թե ինչից ելնելով է նա վթարից հետո հայտարարել, որ ինքը նշված ընկերության տնoրենն է։


Սույնով, Փրայմ Ինշուըրնս Բրեքերս ընկերության անունից պաշտոնապես հայտարարում ենք, որ հոկտեմբերի 30-ին, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի մասնակից Արտավազդ Յախշիբեկյանը հանդիսանում է Փրայմ Ինշուըրնս Բրեքերս ընկերության գործադիր տնօրենը:

Նաև պաշտոնապես հերքում ենք այն տեղեկատվությունը, որ Արտավազդ Յախշիբեկյանը վթարից հետո հայտնել է, թե ինքը աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության տնօրեն:

Ենթադրաբար, թյուրիմացությունը առաջացել է այն հանգամանքից, որ Արտավազդ Յախշիբեկյանը աշխատում է տնօրեն ապահովագրական ոլորտում գործող ընկերությունում, իսկ իր վարած վթարված մեքենան ապահովագրված է «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ում:

Ի հավելումն ցանկանում ենք նշել, որ վթարի վայրում Արտավազդ Յախշիբեկյանը ներկայացրել է վթարված մեքենայի տեխ. անձնագիրը, որում հստակ երևում է, որ մեքենան գրանցված է Փրայմ Ինշուըրնս Բրեքերս ընկերությունում, ինչպես նաև ներկայացրել է «Նաիրի Ինշուրանս»-ի Կասկո վկայագիրը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք