211652_close_icon
views-count2151 դիտում article-date 22:47 30-10-2019

Ըմբշամարտի Մ23 ԱԱ.Արսեն Հարությունյանը պարտվեց բրոնզի համար պայքարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային կարգ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում տուշեով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դինիսլամ Տախտարովին, հայտնում է [url=https://armsport.am/2019/10/30/arsen-3/]Armsport.am[/url]-ը: Հենց մեկնարկում ռուսաստանցի ըմբիշը 4 միավորանոց հնարքով ժամանակից շուտ առավելության հասավ Հարությունյանի նկատմամբ: Այսպիսով, Հարությունյանն անմասն մնաց մեդալից: Եվրոպայի գործող չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10։5 հաշվով հաղթել էր Մոնղոլիայի ներկայացուցիչ Չինզորիգ Ցերմային, իսկ երկրորդ գոտեմարտում 13:6 հաշվով առավելության էր հասել իրանցի Էսմաելի Յահեշիի նկատմամբ: Արսենը դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, դարձյալ տուշեով պարտվել էր հնդիկ Ռավինդեր Ռավինդերին
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր