211652_close_icon
views-count2222 դիտում article-date 22:14 30-10-2019

Շախմատի ԵԱ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Սլովակիային

Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվում է Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Այսօր կայացան վեցերորդ տուրի հանդիպումները։ Մեր ընտրանու մրցակիցը Սլովակիայի հավաքականն էր։ Չորս պարտիաներից երկուսը ավարտվել են ոչ-ոքի, երկուսում ուժեղ են գտնվել մեր շախմատիստները։ Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը դաշինք է կնքել Լուկա Լենիչի հետ։ Ոչ-ոքի է խաղացել նաև Հրանտ Մելքումյանը։ Հավաքականի՝ 3-1 հաշվով հաղթանակը ապահովել են 2-րդ և 4-րդ խաղատախտակի շախմատիստները։ Գաբրիել Սարգսյանը հաղթել է Մաթեյ Սեբենիկին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Յան Սուբեյին։ Վեց տուրից հետո մեր հավաքականը 9 միավորով կիսում է 2-ից 4-րդ տեղերը Ուկրաինայի և Անգլիայի հավաքականների հետ։ Առաջատարը Ռուսաստանն է 11 միավորով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր