211652_close_icon
views-count6663 դիտում article-date 13:00 30-10-2019

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանության բանաձևից հետո կանչվել է ԱԳՆ

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սեթրֆիլդը կանչվել է արտգործնախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական HaberTurk-ը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ամերիկացի դիվանագետին հայտնել են, որ Ներկայացուցիչների պալատի որոշումը որևէ վավերականություն չունի և հակասում է «երկու երկրի միջև ռազմավարական գործընկերությանը»: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը:

Նմանատիպ նյութեր