211652_close_icon
views-count40587 դիտում article-date 11:34 30-10-2019

Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են ԱԺ պատգամավորի ավտոմեքենան թալանողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվայլաներն իրացնելով, այնուհետև համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի իրենց գործընկերների հետ, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Էրիկ Եսայանը և 30-ամյա Հարություն Մուրադյանը: Վերջիններս բերման են ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից՝ գողություն կատարելու կասկածանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Հ. Մուրադյանը ոստիկանությունում խոստովանել է, որ հոկտեմբերի 22-ին Ազագայի ժողովի հարևանությամբ գտնվող Դեմիրճյան փողոցում ինքն է ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի կողային ապակին կոտրել և ավտոմեքենայի սրահից գողացել պատգամավորի պայուսակը: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հ. Մուրադյանն ու Է. Եսայանը բաց են թողնվել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/22/1138518/?fbclid=IwAR04XwiN-EWJppmgntpZZxuky_mlp6DlYvMowH2H73KZPAj93q_UAZL7TDE]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 22-ին հերթական հետապնդումն էր տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի նկատմամբ: Ք. Պողոսյանը, ով «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր է, իր Mini cooper մակնիշի 018 HH 11 համարանիշի ավտոմեքենան կայանել էր Դեմիրճյան փողոցում՝ Ազգային ժողովի շենքի հարևանութամբ, թույլատրելի հատվածում և որոշ ժամանակ անց դուրս գալով ԱԺ-ից, իր ավտոմեքենան հայտնաբերել էր ծալապակասի կամ ծալապակասների կողմից վնասված: Թուլամորթը կամ թուլամորթները վնասել էին պատգամավորի ավտոմեքենայի ապակիները ու իրենց սև գործն ավարտելով՝ հեռացել են: Դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ սա առաջին դեպքը չէ, երբ պատգամավորի ավտոմեքենան նման վիճակի են հասցնում, իսկ պատգամավորը աչքի է ընկում իր սկզբունքայնությամբ, ակտիվ գործունեությամբ և [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ անգամներ ականատես է եղել, թե ինչպես է պատգամավորը օգնության հասնում խնդիրներ ունեցող քաղաքացիներին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր