211652_close_icon
views-count4187 դիտում article-date 23:05 29-10-2019

Դեվին Նունյեսը կոչ է արել Դոնալդ Թրամփի վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Դևին Նունյեսը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի բոլոր անդամներին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Դ. Նունյենը գրել է Twitter-ի իր էջում: «Կոչ եմ անում Կոնգրեսի բոլոր անդամներին, ինչպես նաև Թրամփի վարչակազմին՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը 20-րդ դարի ամենաանխիղճ հանցագործություններից մեկն է»,- ասել է նա: Դեվին Նունյեսը 2015-ից 2019 թվականի հունվարը զբաղեցրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը: 2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296):

Նմանատիպ նյութեր