2954 դիտում
15:55 29-10-2019
Փաշիկ Ալավերդյան. Բոլորը զարմացած և հիացած էին մեր թիմի արդյունքներով
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փալյուն ելույթ ունեցած Հայաստանի թիմը ժամանել է Երևան: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփել է առաջնությունը.
«Նվաճել ենք 21 ոսկե մեդալ, 7 արծաթե, 7 բրոնզե: Երկամարտում ունեցել ենք 7 չեմպիոն, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալակիրներ։ Արդյունքի գնահատականը տալիս են լրագրողները, ժողովուրդը, իսկ մենք մեր աշխատանքը միշտ կարող ենք գերազանց գնահատել (ծիծաղում է)։ Եթե ես իմ աշխատանքից գոհ լինեմ, էլ չեմ շարունակի մարզել հավաքականը։
Ծանրորդներից ամեն մեկն արեց այն, ինչն իր հնարավորությունների սահմանում էր։ Մենք ունենք երիատասարդ թիմ, ինչը շատ գովելի է, մեզ մոտ սերնդափոխությունն աննկատ է եղել և շատ լավ է անցել։ Մեր մարզիկներից երկուսը՝ Սիմոն Մարիտրոսյանը և Կարեն Ավագյանը դարձան առաջնության լավագույն ծանրորդներ։ Այնտեղ բոլորը զարմացած և հիացած էին մեր թիմի արդյունքներով»,- նշեց մարզիչը։
Հիշեցնենք, որ ԵԱ-ում Հայաստանի թիմը ելույթն ավարտել էր երկամարտի 11 մեդալով (7 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե) ու առաջին տեղը գրավել թիմային հաշվարկում:
Նմանատիպ նյութեր
3843 դիտում
17:05 19-12-2017
Փաշիկ Ալավերդյան. Մեր բոլոր ծանրորդները պետք է առնվազն երեք դոպինգ ստուգում անցնեն
1216 դիտում
19:56 14-10-2021
Մեր նպատակն է արդարացնել սպասելիքները. Փաշիկ Ալավերդյան
1054 դիտում
20:54 07-06-2022
Շատ կցանկանամ, որ տնային Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը կարողանա շատ մեդալներ նվաճել. Փաշիկ Ալավերդյան
Այս բաժնից
889 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
868 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
1111 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող