211652_close_icon
views-count2472 դիտում article-date 22:04 28-10-2019

ԵԱ. Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները պարտություն կրեցին

Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղաց Ռուսաստանի թիմի հետ: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղացին, իսկ Արման Փաշիկյանը սպիտակներով ցավալի պարտություն կրեց Դանիլ Դուբովից: Հայաստանի կանանց հավաքականն էլ իր հերթին պարտվեց Վրաստանի ընտրանուն: Աննա Սարգսյանը հաղթեց, Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանը պարտություն կրեցին: Ընդ որում, թե տղամարդկանց, թե կանանց հավաքականները շատ մոտ էին հաղթանակներին, սակայն մի շարք պարտիաներում ունենալով հաղթական դիրք, ցավալիորեն չկարողացան իրացնել առավելությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականն այժմ ունի 12.5 միավոր և մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: Կանանց հավաքականը 12 միավորով 8-րդն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր