հիմնական կայք
Լրահոս

Մ-20 և Մ-23 ԵԱ. Հայ ծանրորդների ելույթների ամփոփում

Մ-20 և Մ-23 ԵԱ. Հայ ծանրորդների ելույթների ամփոփում Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հոկտեմբերի 17-27-ը տեղի ունեցած ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը ելույթն ավարտել է երկամարտի 11 մեդալով:


Մինչև 20 տարեկանների պայքարում Լիանա Գյուրջյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ) նվաճել են չեմպիոնի կոչումը, Արա Աղանյանը (89 կգ) դարձել են փոխչեմպիոն, իսկ Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) արժանացել է բրոնզե մեդալի։

Մոնթե Մխիթարյանը (55 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, իսկ երկամարտում գրավել 5-րդ տեղը: Երկամարտում 4-րդ տեղը գրաված Կարեն Մարգարյանը (81 կգ) և Յաշա Մինասյանը (102 կգ) նվաճել են փոքր բրոնզե մեդալներ: Մարգարյանը երրորդ տեղն է գրավել պոկում վարժությունում, իսկ Մինասյանը՝ հրումում:

Մինչև 23 տարեկանների առաջնությունում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Տաթև Հակոբյանը (87 կգ) նվաճել է արծաթե մեդալ, իսկ Դավիթ Հովհաննիսյանն (89կգ) արժանացել է բրոնզե մեդալի:
Հայաստանի թիմի կազմում մրցավայր էին մեկնել 21 ծանրորդներ:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք