211652_close_icon
views-count2781 դիտում article-date 14:50 28-10-2019

«Ադրբեջանում ապրում է առնվազն 600 հազար թաթ». պարսիկ հետազոտող Մաջիթ Քյարեմ

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ասպիրանտ Մաջիդ Քյարեմը հանրության դատին է հանձնել թաթերի մասին իր ուսումնասիրությունը, որը մագիստրոսական թեզից գրքի է վերածվել: Մաջիդ Քյարեմի հետ մենք զրուցել ենք ուսումնասիրության ամենահետաքրքիր բացահայտումների մասին: - Սկզբում ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՊՀ իրանագիտության ամբիոնին, երբ ցանկանում էի պարզել թեզիս թեման, ուզում էի, որ այնպիսի թեմա լինի, որը քիչ է ուսումնասիրված ինչպես այստեղ, այնպես էլ Իրանում: Սկսեցի Կովկասի մասին ուսումնասիրություններ անել ու մի քանի հոդված գրել անգլերեն, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետությունում ապրող շիաների և Թալիշի մասին: Այդ ընթացքում հասկացա, որ ադրբեջանական թաթերի թեման հենց այն թեման է, որը քիչ է ուսումնասիրված, շատ դժվար է թաթերի մասին աշխատություններ գտնել: Թաթերը ճանաչելի են որպես իրանցիներ: Բոլորս գիտենք, որ թաթերը Հարավային Կովկասի հնագույն տեղաբնիկներից են: Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ իմ ուսումնասիրության թեման կարող է վերաբերել Կովկասի թաթերին, ինչին պրոֆեսոր Ոսկանյանը հավանություն տվեց: [b]- Կպատմե՞ք Ձեր ճանապարհին հանդիպած խոչընդոտների մասին:[/b] - Սկզբից շատ դժվար էր, քանի որ պարսկերեն, անգլերեն, ադրբեջաներեն աղբյուրները շատ աղքատիկ էին: Քանի որ լավ գիտեմ անգլերեն և թուրքերեն, սկսեցի աղբյուրներն ուսումնասիրել, սկզբից որոշել էինք հիսուն էջ գրել, բայց ուսումնասիրության ընթացքում որոշեցի մնայուն գործ ստեղծել, որ թաթագիտության մեջ իր ուրույն տեղն ունենա: Իմ բնույթն է այդպիսին. չեմ սիրում միջին որակի աշխատանք կատարել: Սկսեցինք աշխատանքը պարոն Ոսկանյանի և իմ գիտական ղեկավար պարոն Տոնոյանի հետ: [b] - Ի՞նչ կառուցվածք ունի Ձեր ուսումնասիրությունը:[/b] - Իմ կատարած աշխատանքը բաղկացած է նախաբանից և չորս հիմնական գլուխներից: Նախաբանում ներկայացված են թաթագիտության մեջ մինչ այժմ կատարված ուսումնասիրությունները, իսկ առաջին գլուխը ներառում է թաթերի պատմությունը՝ որտեղից և երբ են ծագել, երբվանից է թաթ բառը գործածության մեջ մտել: Առաջին գլխում գրել եմ Շիրվանի և Առանի մասին, ներկայացրել եմ այս աշխարհագրական տարածքում թաթերի տեղաբաշխման պատմությունը: Երկրորդ գլխում նկարագրել եմ այն տնտեսական և սոցիալական պայմանները, որում ապրում են թաթերն Ադրբեջանի Հանրապետությունում, ներկայացրել եմ թաթերի գյուղական և քաղաքային կյանքը՝ ներառելով իմ կատարած վիճակագրական ուսումնասիրությունը՝ միաժամանակ նաև ցույց տալով, որ ադրբեջանական վիճակագրական ծառայությունները թաթ բնակչության ճիշտ թիվը չեն արտացոլում: Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանի Հանրապետության թաթերը 25.000 են, սակայն իմ ուսումնասիրության արդյունքում արձանագրեցի, որ թաթերի թիվն Ադրբեջանում 600.000-1.000.000 է: Երրորդ գլուխը ներկայացնում է թաթերի ձուլման գործընթացը: Իսկ ուսումնասիրության չորրորդ գլխում խոսել եմ Ադրբեջանում քաղաքական իրավիճակի, ինչպես նաև թաթերի այդ գործընթացներին մասնակցության մասին: Այս գրքում հստակեցրել եմ, թե որտեղ և ինչ կենսակերպով են ապրում թաթերը, ինչ քաղաքական պահանջներ ունեն, ցույց եմ տվել, որ թաթերի մասին ադրբեջանական վիճակագրական տվյալները չեն համապատասխանում իրականությանը: - [b]Ի՞նչ եք կարծում՝ ինչու է Ձեր ներկայացրած թվերի ու պաշտոնական տվյալների միջև տարբերությունն այդքան մեծ: [/b] - Ամեն ինչ պայմանավորված է վիճակագրական չափորոշիչներով: Վիճակագրական հարցմանը մասնակցելիս նրանց հարց է ուղղվել՝ իրենք ադրբեջանցի՞ են, թե՞ թուրք: Սա առաջին պատճառն է: Երկրորդ պատճառն այն է, որ որոշ թաթեր պարզապես խուսափում են սոցիալական և քաղաքական խտրականության, ինչպես նաև տարատեսակ այլ ճնշումների ենթարկվելուց, այդ պատճառով չեն խոստովանում, որ իրենք թաթ են: Երրորդ պատճառն էլ, իհարկե, ձուլումն է հասարակության հետ, օրինակ, նրանցից ոմանք ամուսնացել են ադրբեջանցու կամ այլ ազգի ներկայացուցչի հետ: Գրքի երրորդ գլխում ես պատմել եմ այդ միաձուլման քաղաքականության մասին՝ ներկայացնելով, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում ժամանակակից պատմության այսօր: Մի խոսքով, ամենահամեստ տվյալներով անգամ Ադրբեջանում թաթերի թիվը պետք է կազմի ամենաքիչը 600.000: Ադրբեջանական վիճակագրական չափորոշիչները վստահելի չեն: Գրքում անդրադարձել եմ նաև շիա թաթերին: Հետաքրքիր է, որ Ադրբեջանում շիա շարժման կրոնական առաջնորդներից հիմնական երեքը թաթեր են: [b]- Ինչպե՞ս կամփոփեք Ձեր ծավալուն ուսումնասիրությունը:[/b] - Ադրբեջանում ապրող թաթերն օր օրի շատանում են: Նրանք ցանկանում են ունենալ իրենց սեփական ինքնությունը: Ադրբեջանի Հանրապետության անկախացումից ի վեր թաթերը փորձում են ճանապարհ գտնել ավելի շատ իրավունքներ ունենալու և սեփական ինքնությունը պահելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր