211652_close_icon
views-count9885 դիտում article-date 22:40 27-10-2019

Ռուսական տասնյակ զրահամեքենաները հասան Սիրիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ Ռուսաստանը զրահամեքենաներ է տեղափոխում սիրիական Հմեյմիմ ավիաբազա: Զրահամեքենաները Սիրիա են տեղափոխել ինքնաթիռներով: Այդպիսով, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական ոստիկանության համար տասնյակ զրահամեքենաներ է տեղափոխել: «Տիգր» և «Թայֆուն» տեսակի զրահամեքենաները ինքնաթիռներ են բարձվել Ռոստովի և Կրասնոդարի երկրամասերի ռազմական օդանավակայաններից: Ավելի վաղ մոտ 300 ռուսաստանցի ռազմական ոստիկաններ ժամանել էին Սիրիա, որպեսզի քրդական ջոկատներին հեռու պահեն Թուրքիայի հետ սահմանից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր