211652_close_icon
views-count15425 դիտում article-date 09:57 27-10-2019

Իդլիբում սպանվել է «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին. Fox News

Սիրիայի Իդլիբ նահագում ԱՆ ուժայինների կողմից իրականացված օպերացիայի արդյունքում վնասազերծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին։ Այդ մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, սակայն, որ ամերիկյան կողմը դեռևս պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Ըստ Fox News-ի ենթադրության՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «թեթև ակնարկել է այդ մասին» Twitter-ի իր էջում, երբ գրել է. «Շատ կարևոր բան է նոր տեղի ունեցել»։

Նմանատիպ նյութեր