հիմնական կայք
Լրահոս

Էրդողանը դատի է տվել ֆրանսիական Le Point թերթին

Էրդողանը դատի է տվել ֆրանսիական Le Point թերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ֆրանսիական Le Point թերթի դեմ։ Այդ մասին հաղորդում է anadolu գործակալությունը։


Վերջինի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները մեղադրել են թերթի գլխավոր խմբագրին և թղթակիցներից մեկին Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորական ենթատեքստով տեղեկատվություն անելու մեջ։

Խոսքը, մասնավորապես, գնում է մի հոդվածի մասին, որի հեղինակը նշել է, որ Էրդողանը լծված է էթնիկ մաքրման գործընթացին։

Թուրքիայում նախագահին վիրավորելն արգելված է օրենքով։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք